Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԿԴ/0020/02/12 քաղաքացիական գործով դատական ծանուցում

08.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ
ԵԿԴ/0020/02/12
9.1/Ե-
«03» օգոստոսի 2022թ.
Հայցվոր՝ «Եվրոթերմ» ՓԲ ընկերությանը
/հասցե՝ ք. Երևան, Ամիրյան, 15ա/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի «Եվրոթերմ» ՓԲ ընկերության ընդդեմ «Խաչկենց» ՍՊ ընկերության և Վահան Խաչիկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԿԴ/0020/02/12 քաղաքացիական գործով 03.08.2022 թվականին, ժամը 17:40-ին հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 15.09.2022 թվականին, ժամը 12:50-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ ք. Երևան, Հալաբյան փողոց, 41ա շենք, դատական նիստերի դահլիճ թիվ 3):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և Ձեր լիազորությունները հավաստող փաստաթղթով
Միաժամանակ, տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հացվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ԶԱԽԱՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 1051 18 13

Էլ. փոստ`