Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/36038/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր՝

09.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ՝
ԵԴ/36038/02/20

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Կարինե Հրաչիկի Տոնոյանին
/ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Դ. Վարուժանի փ., 4 տ./

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործի՝ ըստ հայցի Նազլի Գուրգենի Մելքոնյանն ընդդեմ Կարինե Հրաչիկի Տոնոյանի՝ անշարժ գույքից հայցվորի բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության կամ ընդհանուր սեփականության մյուս մասնակցի կոողմից հայցվորի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին, քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան (ներկայանալու վայրը՝ ք. Երևան, Հալաբյան փողոց 41ա, 11-րդ հարկ, ներկայանալու ժամանակը՝ 2022թ հոկտեմբերի 13-ին, ժամը 10:20-ին), որպես պատասխանող։

Խնդրում ենք նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը (անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով՝ դրա առկայության դեպքում)։

Տեղեկացվում է, որ դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելն արգելք չէ գործի քննության համար և նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։


Դատավորի օգնական՝ Ա. Հարությունյան

Հասցե` ք․ Երևան, Հալաբյան փողոց 41ա

Հեռ..` +37410 51-18-13 411

Էլ. փոստ`