Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/6695/02/20քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

09.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով,ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով

Հա. ԿԴ/6695/02/20 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ Վալտեր Հոմերոսի Անտոնյանին
/Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, գ․ Արգել, 15-րդ փողոց, տուն 37/

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի <<ՖԻՆՔԱ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Շուշիկ Բենյամինի Անտոնյանի, Հոմերոս Գերասիմի Անտոնյանի և Վալտեր Հոմերոսի Անտոնյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին հա. ԿԴ/6695/02/20 քաղաքացիական գործը:
Միարժամանակ ծանուցվել եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 04․08․2022 թվականին, ժամը՝ 10։30-ին:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով Դատարանի Չարենցավանի նստավայր /հասցե` ք. Չարենցավան, Երիտասարդական 2/1, հա. 1 դատական նիստերի դահլիճ/
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղեթերը դեպոնացված են Դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:



Դատավոր Ա. Օհանյանի օգնական` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ,Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան,Երիտասարդության 2/1

Հեռ..` +374-226-4-51-56

Էլ. փոստ`