Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/0017/02/20 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

09.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով,ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով

Հա․ ՍՆԴ/0017/02/20/ քաղաքացիական գործով
Պատասխանողներ՝ Գարիկ Վաչագանի Ղամբարյանին
(Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան, 7-րդ թաղամաս, շենք 4, բն․ 2 )

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հարգելի դատավարության մասնակից(ներ)
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Գարիկ Վաչագանի Ղամբարյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Ղարիբյանի հայցն ընդդեմ Վաչագան Ղամբարյանի, Սուսաննա Բաբախանյանի, Արմինե Ղամբարյանի, Հասմիկ Ղամբարյանի և Գարիկ Վաչագանի Ղամբարյանի՝ համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժնեմասն առանձնացնելու և բռնագանձումն այդ բաժնի վրա տարածելու, իսկ դրա տեխնիկական առանձնացման անհնարինության դեպքում բռնագանձումն ամբողջ գույքի վրա տարածելու պահանջների մասին հա. ՍՆԴ/0017/02/20 քաղաքացիական գործը։
Միաժամանակ ծանուցվել եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործը նշանակվել է դատաքննության 15․11․2022 թվականին, ժամը՝ 16։30-ին:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես դատավարության մասնակից, նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայր (հասցե` ք. Չարենցավան, Երիտասարդական 2/1, թիվ 1 դատական նիստերի դահլիճ)․
- ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող վավեր փաստաթղթով և դրանց պատճեններով,
- իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հիմնավորող վավեր փաստաթղթերով և դրանց պատճեններով,
- որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ անձը և պատշաճ լիազորությունները հավաստող փաստաթղթերով և դրանց պատճեններով:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:



Դատավոր Ա. Օհանյանի օգնական` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ,Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան,Երիտասարդության 2/1

Հեռ..` +374-226-4-51-56

Էլ. փոստ`