Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/48674/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

«5Լ Շին» ՍՊԸ-ին
ք.Երևան, Աջափնյակ, Նազարբ»կյան թաղամաս, 5շ., բն. 16

ԵԴ/48674/02/21

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.07.2022թ. ք.Երևան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ.Մ.Բունիաթյանս, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ հայցի «Տիարա» ՍՊԸ-ի ընդդեմ «5Լ Շին» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

«Տիարա» ՍՊԸ-ն 27.10.2021թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «5Լ Շին» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որը 24.02.2021թ. հանձնվել է ինձ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.11.2021թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
Նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ «5Լ Շին» ՍՊԸ-ին հասցեագրված դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո դրա 15-րդ օրը պատասխանողը համարվել է պատշաճ ծանուցված և այդ ժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, ուստի քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար գտնում է, որ սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ուսումնասիրելով հայցադիմումը, կից փաստաթղթերը, գործում առկա նյութերը՝ Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Մկրտչյանի 01.07.2022թ. թիվ 305-Ա հրամանի համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանը 2022 թվականի հուլիսի 25-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 02-ը ներառյալ գտնվելու է ամենամյա հերթական արձակուրդում:
Ուսումնասիրելով հայցադիմումը, կից փաստաթղթերը, գործում առկա նյութերը՝ Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի դատական քննությունն արդյունավետ իրականացնելու համար սահմանված ժամկետում պետք է նշանակել նախնական դատական նիստ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԵԴ/48674/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի «Տիարա» ՍՊԸ-ի ընդդեմ «5Լ Շին» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի վարչական շենքում՝ 08.09.2022թ.-ին, ժամը 17:00-ին, հրավիրել նախնական դատական նիստ:
Որոշումը սահմանված կարգով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ռ.Մ.ԲՈՒՆԻԱԹՅԱՆ




Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 010 23-93-93

Էլ. փոստ`