Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Վարչական Դատարան ՎԴ/2963/05/22

09.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
_____________________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/2963/05/22 Հեռ. 44-71-21(262)
<<09>> օգոստոսի 2022թ.
ԱՁ Մարիամ Մելքոնյանին
(Կոտայքի մարզ, ք.Աբովյան, Երևանյան փ., 1/24)

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի և 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրկին Ձեզ են ուղարկվում ՀՀ վարչական դատարանի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նշանակելու մասին>> 19.05.2022 թվականի որոշումը, հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճենները՝ հաշվի առնելով դրանք փոստային ծառայության կողմից <<Չպահանջված>> նշումով վերադարձված լինելու հանգամանքը:
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ պատասխան չներկայացնելը վարչական դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում։
Նշված գործով դատաքննությունը տեղի կունենա 12.01.2023 թվականին ժամը 15:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 19): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10447121(262)

Էլ. փոստ`