Թիվ ԵԴ/7902/02/22 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր
10.08.2022
0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/
Պատասխանող՝ Սարգիս Էդուարդի Աբազյանին
/Հաշվառման հասցե՝ ք. Երևան, Ն. Շենգավիթ 11փ., 37/1շ., 44 բն./
/Բնակվող՝ ք.Երևան, Արարատյան 1-ին զանգ., 8/1 շենք, 42 բն./
Դատավոր Լ. Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/7902/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի «Սիլ Ինշուրանս» ԱՓԲ ընկերության ընդդեմ Սարգիս Էդուարդի Աբազյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Տեղեկացնում եմ, որ Դատավորի՝ արձակուրդում գտնվելու պատճառով դատական նիստը տեղի չի ունեցել, իսկ հերթական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 07-ին, ժամը 11:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ` Ա.ՊՈՂԻԿՅԱՆ