Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական ծանուցագիր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հրապարակային ծանուցում թիվ ԵԴ/16021/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

10.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


Հեղինե Մարտիրոսյանին
(ՌԴ Տուլայի մարզ, Կամենսկի, գյուղ Յազիկովո Դոնսկայա 1-2 )



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԴ/16021/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի Թաթոս Սարգսյանի ընդդեմ Գոհար Շեստյանի, Հեղինե Մարտիրոսյանի, Վարդուհի Մարտիրոսյանի, Ռոբերտ Ղարիբյանի, «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, երրորդ անձ՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, ՀՀ, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.01.2022 թվականի վճռի դեմ Վարդուհի Մարտիրոսյանի և Ռոբերտ Ղարիբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Հեղինե Մարտիրոսյանի վերջին հայտնի գտնվելու վայրը՝ ՌԴ Տուլայի մարզ, Կամենսկի, գյուղ Յազիկովո Դոնսկայա 1-2 հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (321):

Դատավորի օգնական` Նանո Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 374 10 448408 321

Էլ. փոստ`