ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ թիվ ՍնԴ/1960/04/19 սնանկության գործով
11.08.2022
«Ավահսար» ՍՊԸ -ի տնօրեն Արմեն Սարգսյանին
(ք. Երևան, Նորք 13 փող., 97/5 տուն)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.07.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պարտատեր ՀՀ ՊԵԿ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Սնանկության դատարանի 26.05․2022 թվականի վճռի դեմ թիվ ՍնԴ/1960/04/19 սնանկության գործով ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` «Ավահսար» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Գործով պարտապան «Ավահսար» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Սարգսյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք. Երևան, Նորք 13 փող., 97/5 տուն հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` 010-44-84-08-/350/
Էլ. փոստ`