Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

11.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղ. դատ. օր. 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Մեդիտեք Գրուպ» ՍՊԸ-ին
(ք. Երևան, Ծ. Իսակովի 22/3)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր «Մեդիտեք Գրուպ» ՍՊԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2022 թվականի վճռի դեմ, թիվ ԵԴ/25694/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի «Մեդիտեք» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Գրիգոր Ներսիսյանի և ՀՀ Ֆինանսների նախարարության՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի 2019թ. օգոստոսի 1-ի թիվ ՍՑ-ՆԳ-2019/107 որոշումն անվավեր ճանաչելու և «Մեդիտեք» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակից հանելու պահանջների մասին:
Հայցվոր «Մեդիտեք Գրուպ» ՍՊԸ-ի վերջին հայտնի գտնվելու վայրը` ք.Երևան, Ծ.Իսակովի 22/3 հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010-44-84-08-/350/

Էլ. փոստ`