Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ՍնԴ/1962/04/22 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

11.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պարտապան Միքայել Վլադիմիրի Չիտչյանին
(հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մանանդյան 1 շ., 20 բն)

Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (դատավոր՝ Լ. Սաղոյան) 2022 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ Արսեն Կամոյի Կարապետյանի դիմումը՝ Միքայել Վլադիմիրի Չիտչյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արմինե Մովսիսյանը::
Դիմումը վարույթ ընդունելու և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին Դատարանի 2022 թվականի հուլիսի 12-ի որոշումը, դիմումը և կից փաստաթղթերի պատճենները 2022 թվականի հուլիսի 13-ին ուղարկվել են պարտապան Միքայել Վլադիմիրի Չիտչյանին՝ ՀՀ, ք. Երևան, Մանանդյան 1 շ., 20 բն. հասցեով, որոնք 2022 թվականի հուլիսի 22-ին վերադարձվել են Դատարան՝ «Չպահանջված» նշումով։
2022 թվականի հուլիսի 25-ին Պարտապանին ՀՀ, ք. Երևան, Մանանդյան 1 շ., 20 բն. հասցեով կրկին ուղարկվել է դիմումը վարույթ ընդունելու և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին Դատարանի 2022 թվականի հուլիսի 12-ի որոշումը, դիմումը և կից փաստաթղթերի պատճենները, որոնք ևս 2022 թվականի օգոստոսի 11-ին հետ են վերադարձվել Դատարան՝ «Չպահանջված» նշումով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Թիվ ՍնԴ/1962/04/22 սնանկության գործով պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը և կից փաստաթղթերը, պարտապանին ուղարկված ծանուցումները, ինչպես նաև Դատարանի՝ դիմումը վարույթ ընդունելու և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշումը դեպոնացված են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում (հասցե՝ ՀՀ, Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Պարզաբանում. Համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ պարբերությունների՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը: Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` Վայոց ձորի մարզ, ք. Վայք, Ջերմուկի խճ. 8

Հեռ..` 02828 232 24

Էլ. փոստ`