Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԷԴ/0484/02/08 քաղաքացիական գործով դատական նիստի ծանուցագիր

12.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

0008, ք.Երևան, Մ. Խորենացու 162Ա
Հեռ. /010 57-66-13/
Ալբերտ Հովակիմյանին
/ ՀՀ Լոռու մարզ, ք.Թումանյան, 8 փող., 18/2 տուն /
/ՀՀ, ք.Երևան, 16-րդ թաղ., 40-րդ շ., բն.58/
Սերգեյ Օնիկի Ղազազյանին
/ք.Երևան, Երկաթուղայինների 2-րդ փող., փողոց, 12/4 տուն/
Թորգոմ Աթոյանին
/ք. Երևան, Երկաթուղայինների 2-րդ փողոց, 12 տուն/
Մարետա Սարգսյանին
/ք. Երևան, Երկաթուղայինների 2-րդ փողոց, 12 տուն/
Վարդան Հովհաննեսի Ղազազյանին
/ք.Երևան, Երկաթուղայինների 2-րդ փողոց, 12/5 տուն/
Դատավոր Լ. Գրիգորյանի վարույթում է քննվում թիվ ԵԷԴ/0484/02/08 քաղաքացիական գործն ըստ հայցի Ալբերտ Հովակիմյանի ընդդեմ Սամվել Թորգոմի Աթոյանի իրավահաջորդներ` Մարետա Սարգսյանի և Թորգոմ Աթոյանի, Հոռոմսիմե Ղազազյանի իրավահաջորդներ` Վարդան Հովհաննեսի Ղազազյանի և Սերգեյ Օնիկի Ղազազյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի բաժնեմասն առանձնացնելու և ինքնակամ շինությունը քանդելը պարտավորեցնելու պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Հոռոմսիմե Ղազազյանի իրավահաջորդներ` Վարդան Հովհաննեսի Ղազազյանի և Սերգեյ Օնիկի Ղազազյանի ընդդեմ Ալբերտ Հովակիմյանի` աստիճանավանդակը վերակառուցելու, հակընդդեմ հայցվորների կողմից փաստացի օգտագործվող շինություններով ծանրաբեռնված և չծանրաբեռնված հողամասը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասից առանձնացնելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Սամվել Աթոյանի ընդդեմ Ալբերտ Հովակիմյանի` Ալբերտ Հովակիմյանին պարտավորեցնելու քանդելու Երևան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցի 12 հասցեում իրենց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա իր կողմից ապօրինի կառուցված պարիսպը, Երևան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցի 12 հասցեում 2007թ–ին իր տան վերակառուցման ընթացքում իր կողմից ինքնակամ կողմերիս ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա կառուցած և ներկայումս դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած վերը հիշատակած ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի կողմից 26.10.2007թ–ի թիվ ՖԲ-4/4666 գրությամբ ուղարկված մասնագիտական եզրակացությանը կից հատակագծի մեջ արտացոլված տան ճակատային մասում ինքնակամ շինությունը քանդելու և նախկին տեսքին բերելու, և Երևան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցի 12 հասցեում կողմերիս ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 255 քմ. հողամասը հավասար բաժանելու երեք համասեփականատերերի միջև պահանջների մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Տեղեկացնում եմ, որ Դատավորի՝ արձակուրդում գտնվելու պատճառով դատական նիստը տեղի չի ունեցել, իսկ հերթական դատական նիստը նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 11:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ` Ա.ՊՈՂԻԿՅԱՆ

Հասցե` Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` 576613

Վեբ կայք` erebuni-dataran@mail.ru

Էլ. փոստ`