Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ2/2846/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԿԴ2/2846/02/19


Երրորդ անձ՝ Աիդա Մուխայելի Սամսոնյանին
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Մաշտոցի պողոտա, 20 շենք, 50 բնակարան




Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)
նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2022 թվականի ապրիլի 29-ին
ուսումնասիրելով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ պատասխանողներ ՀՀ Կոտայքի մարզպետարանի, Անահիտ Օնիկի Առաքելյանի, Սամվել Հովհաննեսի Գրիգորյանի, Մարտուն Սարգսի Մաթևոսյանի, Իշխան Արշավիրի Վարդանյանի, Սամվել Ալբերտի Մայրապետյանի, Արսեն Լևոնի Արզումանյանի, երրորդ անձինք՝ Նիկիտա Ավետիկի Աբրահամյանի, «Ուիլլիամս Ինկորպորացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Արա Սարգսի Վարդանյանի, Աիդա Մուխայելի Սամսոնյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի՝ աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին քաղաքացիական գործը
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1. Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ պատասխանողներ ՀՀ Կոտայքի մարզպետարանի, Անահիտ Օնիկի Առաքելյանի, Սամվել Հովհաննեսի Գրիգորյանի, Մարտուն Սարգսի Մաթևոսյանի, Իշխան Արշավիրի Վարդանյանի, Սամվել Ալբերտի Մայրապետյանի, Արսեն Լևոնի Արզումանյանի, երրորդ անձինք՝ Նիկիտա Ավետիկի Աբրահամյանի, «Ուիլլիամս Ինկորպորացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Արա Սարգսի Վարդանյանի, Աիդա Մուխայելի Սամսոնյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի՝ աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 08.01.2020 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 08.01.2020 թվականին կայացվել է հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ որոշում և կատարողական թերթերն էլեկտրոնային եղանակով ուղարկվել է Հարկադիր կատարման ծառայություն:
Երրորդ անձ ՀՀ կադաստրի կոմիտեի ներկայացուցչի կողմից 18.03.2020 թվականին Դատարան է ներկայացվել գրավոր դիրքորոշում:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 20.04.2020 թվականին կայացվել է նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում:
Երրորդ անձ «Ուիլլիամս Ինկորպորացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցչի կողմից 10.07.2020 թվականին Դատարան է ներկայացվել դիրքորոշում հայցադիմումի վերաբերյալ:
Պատասխանող ՀՀ Կոտայքի մարզպետարանի ներկայացուցչի կողմից 20.10.2020 թվականին Դատարան է ներկայացվել գրավոր դիրքորոշում:
Պատասխանող Սամվել Ալբերտի Մայրապետյանի կողմից 16.11.2020 թվականին Դատարան է ներկայացվել դիմում հայցային վաղեմություն կիրառելու և հայցը մերժելու մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) աշխատակազմի կողմից 20.11.2020 թվականին Սամվել Ալբերտի Մայրապետյանին է ուղարկվել տեղեկացում ներկայացված դիմումը քննարկված չլինելու վերաբերյալ:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 20.01.2021 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 20.01.2021 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք ներգրավելու մասին:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 20.01.2021 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ ապացույց պահանջելու վերաբերյալ:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 20.01.2021 թվականին կայացվել է ապացույց պահանջելու մասին որոշում:
Դատավոր Մ. Գևորգյանի ժամանակավոր անաշխատունակ լինելու հիմքով թիվ ԿԴ2/2846/02/19 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Ա. Մուշեղյանիս կողմից 19.01.2022 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Սույն դեպքում տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն և Դատարանը (դատավոր՝ Ա. Մուշեղյան) կայացրել է գործը վարույթ ընդունելու մասին որոշում և գործի քննությունն սկսվել է սկզբից: Ուստի հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածների 1-ին մասերը Դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ պատասխանողներ ՀՀ Կոտայքի մարզպետարանի, Անահիտ Օնիկի Առաքելյանի, Սամվել Հովհաննեսի Գրիգորյանի, Մարտուն Սարգսի Մաթևոսյանի, Իշխան Արշավիրի Վարդանյանի, Սամվել Ալբերտի Մայրապետյանի, Արսեն Լևոնի Արզումանյանի, երրորդ անձինք՝ Նիկիտա Ավետիկի Աբրահամյանի, «Ուիլլիամս Ինկորպորացիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Արա Սարգսի Վարդանյանի, Աիդա Մուխայելի Սամսոնյանի և ՀՀ կադաստրի կոմիտեի՝ աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2022 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 14:20-ին՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`