Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ/2536/02/22 դատական ծանուցագիր

12.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՇՄ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս





Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/2536/02/22

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎՃՌԻ
ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04 օգոստոսի 2022 թվական քաղաք Գյումրի

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, (այսուհետ՝ նաև Դատարան) նախագահությամբ` դատավոր Հ. Ջալալյանի, քննարկելով քաղաքացիական գործով ըստ հայցի «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Գայանե Անուշավանի Սահակյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, պարզեցված վարույթի կարգով քաղաքացիական գործի քննության ընթացքում վճռի հրապարակման օրը փոփոխելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

18.05.2022 թվականին փոստային ծառայության միջոցով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության ներկայացուցչի կողմից հայցադիմում է ներկայացվել Դատարան ընդդեմ Գայանե Անուշավանի Սահակյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
23.05.2022 թվականին Դատարանն որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին՝ դատական ակտի հրապարակման օր նշանակելով 2022 թվականի օգոստոսի 23-ին:
04.08.2022 թվականին Դատարանն որոշում է կայացրել դատավարական իրավահաջորդություն կիրառելու մասին, որով հայցվոր «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունը փոխարինվել է իրավահաջորդ «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում: Առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Հաշվի առնելով, որ Դատարանի 04.08.2022 թվականի որոշմամբ կիրառվել է դատավարական իրավահաջորդություն, որն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է դատավարության մասնակիցներին, ուստի, ելնելով կողմերի մրցակցության և արդար դատաքննության իրավունքներից, Դատարանը գտնում է, որ նման պայմաններում անհրաժեշտ է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ այն սահմանելով 2022 թվականի սեպտեմբերի 23-ին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-200-րդ և 300-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1.Թիվ ՇԴ/2536/02/22 քաղաքացիական գործով փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը և այն սահմանել 2022 թվականի սեպտեմբերի 23-ը:
2.Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ ՝ Հ. ՋԱԼԱԼՅԱՆ












Հասցե` ՀՀ ՇՄ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 0312 58559

Էլ. փոստ`