Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ1/2812/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-ին կետ

ԿԴ1/2812/02/19
Պատասխանող՝ Մերի Աղաբեկի Մկրտչյանին
Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրաբեր, 1 փողոց, 57

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)
նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2022 թվականի ապրիլի 18-ին
ուսումնասիրելով ըստ հայցի Նուրիղ Սարկեզի Մինասղանռեյհանաբադի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Մերի Աղաբեկի Մկրտչյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ բաժնեմասն առանձնացնելու և բռնագաձում տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործը
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1. Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Պատասխանողի՝ բաժնեմասն առանձնացնելու և բռնագաձում տարածելու պահանջի մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Արզումանյանի) կողմից 23.07.2019 թվականին կայացվել է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 15.08.2019 թվականին հայցադիմումը կրկին ներկայացվել է:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Խաչիկյանի) կողմից 30.08.2019 թվականին կայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում:
Քաղաքացիական գործը 11.12.2019 թվականին վերամակագրվել է Դատարանի դատավոր Մ. Գևորգյանին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 08.01.2020 թվականին կայացված որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 13.10.2020 թվականին կայացած դատական նիստի ընթացքում ներկայացվել է միջնորդություն՝ դատաշինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 13.10.2020 թվականին կայացվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշում:
Դատափորձագիտական կենտրոն ՍՊ ընկերության կողմից 08.02.2021 թվականին Դատարան է ներկայացվել 05.02.2021 թվականի թիվ 2104003 միջնորդությունը ապացույց տրամադրելու վերաբերյալ:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 22.02.2021 թվականին կայացվել է ապացույց պահանջելու մասին որոշում:
ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 05.05.2021 թվականին Դատարան է ներկայացվել պահանջվող ապացույցը:
Դատափորձագիտական կենտրոն ՍՊ ընկերության կողմից 05.05.2021 թվականին Դատարան է ներկայացվել 22.04.2021 թվականի թիվ 2104002 գրությունը նշանակված փորձաքննությունն անկատար թողնելու մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 10.05.2021 թվականին կայացվել է քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում:
Դատավոր Մ. Գևորգյանի ժամանակավոր անաշխատունակ լինելու հիմքով թիվ ԿԴ1/2812/02/19 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Ա. Մուշեղյանիս կողմից 12.01.2022 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Սույն դեպքում տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն և Դատարանը (դատավոր՝ Ա. Մուշեղյան) կայացրել է գործը վարույթ ընդունելու մասին որոշում և գործի քննությունն սկսվել է սկզբից: Ուստի հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածների 1-ին մասերը Դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց
1. ըստ հայցի Նուրիղ Սարկեզի Մինասղանռեյհանաբադի ընդդեմ Մերի Աղաբեկի Մկրտչյանի՝ բաժնեմասն առանձնացնելու և բռնագաձում տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2022 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 11:10-ին՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`