Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/5489/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԿԴ/5489/02/20
Երրորդ անձ՝ Կորյուն Օնիկի Գրիգորյանին
Հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, Մեղրաձոր, համայնք Աղավնաձոր, 4 փողոց, 2 նրբանցք, 1 տուն




Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Դատարան)
նախագահությամբ՝ դատավոր Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
2022 թվականի ապրիլի 19-ին
ուսումնասիրելով ըստ հայցի Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության ընդդեմ պատասխանող Օհան Կորյունի Գրիգորյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Կորյուն Օնիկի Գրիգորյանի, Աննման Սմբատի Գրիգորյանի, Զարուհի Կորյունի Գրիգորյանի և Արմենուհի Կորյունի Գրիգորյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու և դրա վրա 255.000 ՀՀ դրամ գումարի չափով բռնագանձում տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործը
Պ Ա Ր Զ Ե Ց Ի
1. Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ պատասխանող Օհան Կորյունի Գրիգորյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Կորյուն Օնիկի Գրիգորյանի, Աննման Սմբատի Գրիգորյանի, Զարուհի Կորյունի Գրիգորյանի և Արմենուհի Կուրյոնի Գրիգորյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող բնակելի տնից բաժինը բնեղենով առանձնացնելու և դրա վրա 255.000 ՀՀ դրամ գումարի չափով բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 16.10.2020 թվականին կայացված որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ:
Հայցվորի ներկայացուցչի կողմից 23.02.2021 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ դատաապրանքագիտական և դատաշինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 01.03.2021 թվականին կայացվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշում:
ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ ՍՊ ընկերության կողմից 14.05.2021 թվականին Դատարան է ներկայացվել 03.05.2021 թվականի թիվ 160-01/Վ-021 փորձագիտական եզրակացությունը:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Գևորգյանի) կողմից 17.05.2021 թվականին կայացվել է քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշում:
Դատավոր Մ. Գևորգյանի ժամանակավոր անաշխատունակ լինելու հիմքով թիվ ԿԴ/5489/02/20 քաղաքացիական գործը (այսուհետ՝ Գործ) էլեկտրոնային մակագրությամբ 2021 թվականի դեկտեմբերի 13-ին վերամակագրվել է նույն դատարանի դատավոր Ա. Մուշեղյանիս:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Ա. Մուշեղյանիս կողմից 12.01.2022 թվականին կայացվել է քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
Դատարանի դատավոր` Մ. Մուշեղյանիս կողմից Կորյուն Օնիկի Գրիգորյանի մահվան փաստը ճշտելու կապակցությամբ հարցում է ուղարկվել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության Հրազդանի տարածքային ստորաբաժանմանը:
ՀՀ Հրազդան համայնքի ՔԿԱԳ տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Ք. Դաշյանի 18.03.2022 թվականի թիվ Ե-210 գրության համաձայն, որը Դատարանի գրասենյակ է մուտքագրվել 13.04.2022 թվականին՝ Կորյուն Օնիկի Գրիգորյանի վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի միասնական էլեկտրոնային գրանցամատյանում մահվան ակտային գրանցում չի հայտնաբերվել:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Սույն դեպքում տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն և Դատարանը (դատավոր՝ Ա. Մուշեղյան) կայացրել է գործը վարույթ ընդունելու մասին որոշում և գործի քննությունն սկսվել է սկզբից: Ուստի հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ և 166-րդ հոդվածների 1-ին մասերը Դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ըստ հայցի Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության ընդդեմ պատասխանող Օհան Կորյունի Գրիգորյանի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Կորյուն Օնիկի Գրիգորյանի, Աննման Սմբատի Գրիգորյանի, Զարուհի Կորյունի Գրիգորյանի և Արմենուհի Կորյունի Գրիգորյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու և դրա վրա 255.000 ՀՀ դրամ գումարի չափով բռնագանձում տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ 2022 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 16:30-ին՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝
Ա. ՄՈՒՇԵՂՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` (0224) 2-16-15

Էլ. փոստ`