Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/3259/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզի Վանաձոր
սպասարկման գրասենյակի պետ՝ տիկին Տ․ Սարգսյանին
հասցեն՝ ք․ Վանաձոր, Տ․ Մեծի պողոտա, թիվ 18

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Տիգրան Բարսեղյանի, Գայանե Սարուխանյանի, Արտավազդ Սարուխանյանի իրավահաջորդ Լուսինե Ներկարարյանի և Անահիտ Բադալյանի` պարտավորությունները վաղաժամկետ կատարելու և գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Արտավազդ Բարսեղյանի ընդդեմ Անահիտ Բադալյանի, Տիգրան Բարսեղյանի, Գայանե Սարուխանյանի, «Յունիբանկ» ԲԲԸ-ի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման` բնակարանի ½ մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ½ մասով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, անշարժ գույքի հաջորդող հիփոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանք կիրառելու՝ անշարժ գույքի հաջորդշող հիփոթեքի պայմանագրի հիման վրա կատարված իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 22․08․2022 թվականին, ժամը 17։00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ա․ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`