Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հա. ԵԴ/33217/02/22 քաղաքացիական գործով պատասխանող՝ Արտեմ Արամայիսի Մայիլյանին ուղղված դատական ծանուցագիր:

15.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
15 օգոստոսի 2022թ.

Հա. ԵԴ/33217/02/22 քաղաքացիական գործով
պատասխանող՝ Արտեմ Արամայիսի Մայիլյանին
/ք. Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փող., 46 շենք, 45 բնակարան/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում է գտնվում ըստ հայցի Մելինե Մանվելի Մայիլյանի ընդդեմ Արտեմ Արամայիսի Մայիլյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին հա. ԵԴ/33217/02/22 քաղաքացիական գործը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով այն, որ պատասխանող Արտեմ Արամայիսի Մայիլյանին՝ ք. Երևան, Շենգավիթ, Արտաշիսյան փող., 46 շենք, 45 բնակարան հասցեով ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ գրությունը վերադարձվել են, ապա նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 57 66 35

Էլ. փոստ`