Թիվ ԼԴ/1717/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
23.08.2022
երրորդ անձ՝ Մարինե Վահագնի Գևորգյանին
հասցեն՝ ք.Վանաձոր, Րաֆֆու փող․, 15/15
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Հրաչիկ Վահագնի Մանուկյանի, երրորդ անձանց՝ Էդիտա Լևոնի Խանզադյանի, Մարինե Վահագնի Գևորգյանի և Աննա Վահագնի Մանուկյանի` ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 20.09.2022 թվականին, ժամը 16:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատավորի գործավար՝ Ա․Մարտիրոսյան
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`