Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԿԴ1/0936/02/17 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում դատական նիստի վերաբերյալ

29.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

ԿԴ1/0936/02/17 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում դատական նիստի վերաբերյալ


Վեմիր Պատվականի Հովհաննիսյանին
/Կոտայքի մ., գ. Գառնի, Չարենցի 7 տ. /


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Անտոնյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Պատվական Արշակի Հովհաննիսյանի, Վեմիր Պատվականի Հովհաննիսյանի, Քնարիկ Հովհաննիսյանի, Արշակ Վեմիրի Հովհաննիսյանի, Վարդանուշ Գերասիմի Օհանյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դուք հրավիրվում եք ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան սույն քաղաքացիական գործով, որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակվել է 2022թ. նոյեմբերի 07-ին, ժամը` 11:30-ին:
Ներկայանալու վայրը` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Եղվարդ, Չարենցի 29, 1-ին հարկ, թիվ 2 դատական նիստերի դահլիճ/:
Խնդրվում է նշված օրը և ժամին դատական նիստին որպես պատասխանող ապահովել Ձեր մասնակցությունը:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:

Ծանոթություն.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Դատավորի գործավար Վ. Վարդանյան

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի 29

Հեռ..` +374224 2-16-12

Էլ. փոստ`