Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍնԴ/1149/04/21 սնանկության գործով վերադարձի որոշում բողոքաբեր ՙՙՏԻՕ՚՚ ՍՊԸ-ին

30.08.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1149/04/21

ՈՐՈՇՈՒՄ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան),

նախագահությամբ` ՍԼԱՎԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ մասնակցությամբ` դատավորներ ՆԱԻՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ
ԼԵՆԴՐՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
18 օգոստոսի, 2022թ. ք.Երևան

քննության առնելով թիվ ՍնԴ/1149/04/21 սնանկության գործով, ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումի՝ «Տիօ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՀՀ Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան)՝ «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» 27.06.2022թ. որոշման դեմ Ընկերության կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց
Դատարանը, 27.06.2022թ. որոշմամբ հաստատել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:
Նշված դատական ակտի դեմ 12.07.2022թ. վերաքննիչ բողոք է բերել Ընկերությունը:
Սնանկության գործի հավելվածը դատական կազմին է հանձնվել 17.08.2022թ.:
Ուսումնասիրելով վերաքննիչ բողոքը և դրան կցված փաստաթղթերը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները: Վերաքննիչ բողոքում վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքեր առկա չեն:
Ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված կանոնների՝
√ վերաքննիչ բողոքը չի պարունակում նշում նյութական կամ դատավարական իրավունքի այն նորմերի խախտումների վերաբերյալ, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա.
√ վերաքննիչ բողոքը չի պարունակում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության հիմնավորումները:
Բացի այդ, ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի՝ վերաքննիչ բողոքին չեն կցվել վերաքննչ բողոքի օրինակները գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները:
Վերը նկարագրված խախտումները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք է վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ և 371-րդ հոդվածներով` Վերաքննիչ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վերաքննիչ բողոքը վերադարձնել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձվելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու ու որոշումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացվելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը, սակայն բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվի:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ` ԴԱՏԱՎՈՐ`
ՍԼԱՎԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԼԵՆԴՐՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 494811 343

Էլ. փոստ`