Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/4561/02/20 քաղաքացիական գործով

09.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Ռուդիկ Հրաչիկի Ղուկասյանին
Հռիփսիմե Գրիգորի Գույումջյանին
(ք. Երևան, Խորենացու փ., 6 շ., 18 բն.)

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվորի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/4561/02/20 քաղաքացիական գործով / ըստ հայցի Հռիփսիմե Գրիգորի Գույումջյանի, Ռուդիկ Հրաչիկի Ղուկասյանի ընդդեմ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի («Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ) (այսուհետ նաև` Բանկ), երրորդ անձ՝ «ԱՐՏԿԱ-ՏԵՔՍ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Տիգրան Գեորգիի Սահակյանի (այսուհետ նաև` Կառավարիչ)՝ մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու, գրավը դադարած համարելու, համատեղ սեփականության իրավունքը վերականգնելու և որպես հետևանք անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիրը և դրանից ծագող իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին/:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ « ք. Երևան, Խորենացու փ., 6 շ., 18 բն » հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «չպահանջված » նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը 15.09.2022թվականին գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշում է կայացվել, դատական ակտի հրապարակման օր նշանակելով՝ 15.09.2022թվականը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (333):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Է. Հակոբյան

Հասցե` Գարեգին Նժդեհի փողոց 23

Հեռ..` 49-48-11

Էլ. փոստ`