Թիվ ԼԴ/7660/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
12.09.2022
պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Սոֆյա Ավետիքի Սեբոյանին
հասցեն` ք.Վանաձոր, Չերկասի փ. 4 շ., բն. 61
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Մհեր Վարուժանի Ասատրյանի, պատասխանող կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Սոֆյա Ավետիքի Սեբոյանի, Մելինե Մհերի Ասատրյանի և Հերմինե Ռուդիկի Ղուկասյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 11․10.2022 թվականին, ժամը 14:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատավորի գործավար՝ Ա․ Մարտիրոսյան
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`