Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՎԴ/3507/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

12.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Գ. Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 (260) «12» սեպտեմբերի 2022թ.
N ԴԴ9 ---------------------
թիվ ՎԴ/3507/05/22 վարչական գործով
երրորդ անձ Խաչատուր Սուքիասյանին
/ք. Գյումրի, Կլինինի փ., 2-րդ շենք, թիվ 59, 60/

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես հայցվորի ներկայացուցիչ վարչական գործով ըստ հայցի Գայանե Սուրենի Հովհաննիսյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, «Երևան» նոտարական տարածքի նոտար Անահիտ Ղազարյանի, երրորդ անձ Խաչատուր Սուրենի Սուքիասյանի՝ ՀՀ կառավարությանն առընթեր «ՀԱՅԲՆԱԿԿՈՄ. ՏՆՏ» ՀՄ տեխնիկական գույքագրման վարչության ք. Գյումրի, Գ. Նժդեհի /Կալինինի/ փողոց 2 շենք, թիվ 59-60 հասցեի բնակարանի 09.10.1995թ. պետական գրանցումը Խաչատուր Սուքիասյանի մասով անվավեր ճանաչելու և ՀՀ կադաստրի կոմիտեին՝ ՀՀ ժողովրդական պատգամավորների Գյումրիի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 08.09.1995թ. թիվ 19 արձանագրության թիվ 89 կետի համաձայն Էմմա Դերենիկի Սուքիասյանին պատկանած Կալինինի 2 շ. /132-133/ 2 սենյականոց, 88,10 քմ ընդհանուր մակերեսով, որից 34,0 քմ բնակելի, ըստ հաշվեկշռի 33,27 քմ ընդհանուր մակերեսով, կից ինքնակամ կառուցված 4,83քմ բաց պատշգամբով առանձին մեկուսացված բնակարանի նկատմամբ ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ լինելու հիմքով Գայանե Սուրենի Հովհաննիսյանի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2023թ. հունվարի 19-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ №2):
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

/Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։

Դատավոր Ե. Առաքելյանի օգնական՝ Թ. Նահապետյան
¬¬¬¬




















Հասցե` ք.Երևան,Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 44-71-21/260/

Էլ. փոստ`