Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ/0537/02/19 քաղաքացիական գործով ծանուցում

12.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գրասենյակ` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, հեռ. (0242) 2-18-98,
աշխատակազմի (ոչ պաշտոնական) էլեկտրոնային հասցեն` dataran.maralik999@mail.ru

Գործ թիվ ՇԴ/0537/02/19
Ե-_________/22
<<12>> սեպտեմբերի 2022թ

Հրապարակային ծանուցում
Քաղաքացիական գործով երրորդ անձ
Լուսինե Արտյոմի Ավետիսյանին
/ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Հաղթանակի պող., 4շենք, բն. 14/

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Ա.Աթանեսյանի (այսուհետ՝ Դատավոր) 09.03.22 թվականի որոշման համաձայն՝ Ալեքսան Աղասու Նորսոյանի ընդդեմ Արտյոմ Մանվելի Ավետիսյանի, երրորդ անձինք՝ Կարինե Արթուրի Ավետիսյանի՝, Լուսինե Արտյոմի Ավետիսյանի, Աստղիկ Արտյոմի Ավետիսյանի, Սամվել Սարգսի Ավետիսյանի, Սարգիս Մանվելի Ավետիսյանի, Զարուհի Վանիկի Ավետիսյանի, Կարինե Մանվելի Ավետիսյանի, Մանվել Սարգսի Ավետիսյանի, Սվետլանա Անուշավանի Ավետիսյանի՝ ընդհանուր համատեղ սեփականությամբ պատկանող բնակարանի բաժինն առանձնացնելու և բռնագանձում տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործը ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարալիկի նստավայրում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198):
Տեղեկացվում է, որ քաղաքացիական գործով 04.10.2022 թվականին ժամը 11:30 նշանակվել է դատական նիստ, ինչպես նաև պարզաբանվում է, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցագիրը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են Դատարանի գրասենյակ՝ ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198 հասցեով և (կամ) ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել հայցադիմումի պատասխան, իսկ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԻԼՅԱ ԱՓՈՅԱՆ

Հասցե` Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374 24221898

Էլ. փոստ`