Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/45331/02/22 քաղաքացիական գործով Արսեն Հրաչի Մովսիսյանին մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հաղորդագրություն

12.09.2022

Տիպ` Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մաս

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ. սեպտեմբերի 12-ի որոշմամբ վարույթ է ընդունվել Հրաչյա Արսենի Մովսիսյանի՝ Արսեն Հրաչի Մովսիսյանին մահացած ճանաչելու պահանջի մասին դիմումը:

Արսեն Հրաչի Մովսիսյանի /ծնված՝ 29.06.1970թ., վերջին հայտնի բնակության վայրը և հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք.Երևան, Էրեբունի, Գ.Նժդեհի փողոց, 58 շենք, 16 բնակարան/ վերաբերյալ տեղեկություն ունեցող անձանց խնդրում ենք այդ մասին հայտնել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` (+37410) 511-813 ( ներքին՝ 424)

Էլ. փոստ`