Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/37596/02/22 քաղաքացիական գործով Սիրարփի Էդուրադի Զորիկյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

13.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/37596/02/22
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ
ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
01 օգոստոսի 2022 թվական ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Արամ Մկրտչյան), քննության առնելով <<Շենքերի խնամք>> համատիրության հայցադիմումը ընդդեմ Սիրարփի Էդուրադի Զորիկյանի՝ գումարի բռանագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ
25.07.2022 թվականին <<Շենքերի խնամք>> համատիրությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Սիրարփի Էդուրադի Զորիկյանի գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մկրտչյանի աշխատակազմին է հանձնվել 28.07.2022 թվականին:
Հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածներով սահմանված հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր առկա չեն:
Ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 124-րդ, 125-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով և 41-րդ գլխի կանոններով` դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. <<Շենքերի խնամք>> համատիրության ընդդեմ Սիրարփի Էդուրադի Զորիկյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունել վարույթ և քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով:
2. Թիվ ԵԴ/37596/02/22 քաղաքացիական գործով դատարանի` եզրափակիչ դատական ակտը՝ վճիռը, կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 2022 թվականին նոյեմբերի 22-ին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա ՛՛Աջափնյակ-2՛՛ նստ.

Հեռ..` +37410511813 / 438/

Էլ. փոստ`