Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/2459/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԴ 9.1

Քաղաքացիական գործով պատասխանող
Հովհաննես Գևորգյան
/ք․ Երևան, Արցախի փ., 6շ., բն. 5/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/2459/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Նելլի Բարեղամյանի ընդդեմ Սյուզաննա Ազոյանի, Հովհաննես Գևորգյանի, Արմեն Օլքինյանի, երրորդ անձինք՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՙԿենտրոն՚ նոտարական տարածքի նոտար Հայկուհի Հարությունյանի և Ատոմ Հայրապետյանի՝ անշարժ գույքի նկատմամբ մինչև սեփականության իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու, փոխառության և անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրերը գրավի մասով անվավեր ճանաչելու, գրավի իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու, գույքի վրա առանց դատարան դիմելու տարածված բռնագանձումը և իրացումը անվավեր ճանաչելու, սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, հայցվորի սեփականության իրավունքը վերականգնելու, գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու, 25.03.2015 թվականի թիվ 623 համարի ներքո սեղանամատյանում գրանցված փոխառության և անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) պայմանագիրը փոխառության մասով Արմեն Օլքինյանի անունից և ի շահ նրա կնքված համարելու, 03.04.2015 թվականի թիվ 719 համարի ներքո սեղանամատյանում գրանցված փոխառության և անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) պայմանագիրը փոխառության մասով Արմեն Օլքինյանի անունից և ի շահ նրա կնքված համարելու պահանջների մասին, հրավիրվել է նախնական դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Աջափնյակ-2, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Հալաբյան 41Ա թիվ ԵԿԴ/2459/02/17 քաղաքացիական գործով 02.11.2022թ.–ին, ժամը 14:45-ին նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ս.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 093-01-09-28

Էլ. փոստ`