Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ1/1059/02/22 դատական ծանուցագիր

16.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված


Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/1059/02/22

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎՃՌԻ
ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՕՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12 սեպտեմբերի 2022 թվական քաղաք Գյումրի

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, (այսուհետ՝ նաև Դատարան) նախագահությամբ` դատավոր Հ. Ջալալյանի, քննության առնելով թիվ ՇԴ1/1059/02/22 քաղաքացիական գործով ըստ հայցի ««Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ընդդեմ Դավիթ Սամվելի Կարապետյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, պարզեցված վարույթի կարգով քաղաքացիական գործի քննության ընթացքում վճռի հրապարակման օրը փոփոխելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

02.06.2022 թվականին ««Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ներկայացուցչի կողմից հայցադիմում է ներկայացվել Դատարան ընդդեմ Հրաչ Համազասպի Մաթևոսյանի՝ խնդրելով պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 160.000 ՀՀ դրամ գումար։
13.06.2022 թվականին Դատարանն որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին՝ եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելով 2022 թվականի սեպտեմբերի 12-ին:
Դատարանի նույն օրվա որոշմամբ հայցի ապահովում կիրառելու միջնորդությունը մերժվել է:
02.08.2022 թվականին պատասխանող Հրաչ Մաթևոսյանը Դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան՝ խնդրելով հայցն ամբողջությամբ մերժել:
Դատարանի 03.08.2022 թվականի որոշմամբ 08.09.2022 թվականին, ժամը 14:00-ին հրավիրվել է դատական նիստ՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների կապակցությամբ և գործում առկա ապացույցների վերաբերյալ գործին մասնակցող անձանցից պարզաբանումներ ստանալու համար:
08.09.2022 թվականին ժամը 14:00-ին նշանակված դատական նիստը չի կայացել դատավոր Հ. Ջալալյանի՝ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու պատճառով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում: Առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ պահպանելով սույն հոդվածի 2-րդ մասի պահանջը։
Դատարանը, հաշվի առնելով, որ 08.09.2022 թվականին հրավիրված դատական նիստը չի կայացել, իսկ նշված դատական նիստը հրավիրվել էր գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների կապակցությամբ և գործում առկա ապացույցների վերաբերյալ գործին մասնակցող անձանցից պարզաբանումներ ստանալու համար, ուստի դատական նիստ հրավիրելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Դատարանը գտնում է, որ պետք է փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը՝ այն սահմանելով 2022 թվականի հոկտեմբերի 12-ը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-200-րդ և 300-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1.Թիվ ՇԴ1/1059/02/22 քաղաքացիական գործով փոփոխել եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը և այն սահմանել 2022 թվականի հոկտեմբերի 12-ը:
2.Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ ՝ Հ. ՋԱԼԱԼՅԱՆ












Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 0312 58559

Էլ. փոստ`