Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/6338/02/22 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում

19.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարությանօրենսգրոի 99-րդ հոդված 6- րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Լիանա Ռուբենի Վարդանյան
/ք. Երևան, Մարգարյան 1նրբ., 2շ., բն. 34/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Պետրոսյանի վարույթում է գտնվում ԵԴ/6338/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի` ՙԻնեկոբանկ՚ ՓԲ ընկերության ընդդեմ պատասխանող՝ Լիանա Ռուբենի Վարդանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ թիվ 2 նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Հալաբյան փողոց 41Ա):
Միաժամանակ պարզաբանվում է, որ Դուք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139 հոդվածի համաձայն պարտավոր եք դատարանի որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, որում պետք է նշվեն` դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը, գործի համարը, պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը, հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը, պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը, հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
Պատասխանում կարող են նշվել՝ վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը, այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված, պատասխանողի միջնորդությունները, այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ: Պատասխանին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացնել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
Միաժամանակ` տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139 հոդվածի հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` օրենքով նախատեսված դեպքերում գործին մասնակցող անձինք մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության կամ վերաքննիչ դատարանում բողոքի քննության ավարտը փոխադարձ համաձայնությամբ կարող են սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն.
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Պարզաբանվում եք, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցումը:
Պարզաբանվում եք, որ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի սույն որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
Միաժամանակ հայտնվում է, որ եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում 03.10.2022 թվականին:
Դատավորի օգնական՝ Ս.Կարապետյան

Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41Ա

Հեռ..` 093-01-09-28

Էլ. փոստ`