Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2150/05/22 վարչական գործով դատական ծանուցագիր

19.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Տիգրան Ուրիխանյանին
( ք. Երևան, Մ. Խորենացու փող., 2շ., 24բն.)

Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձ ըստ հայցի Մկրտիչ Կոկոշյանի, Արամ Կադիմյանի, Արմեն Սիմոնյանի, Մարգարիտա Նազլուխանյանի, Սամվել Համբարձումյանի և Կիմա Հարությունյանի ընդդեմ Աբովյան համայնքի, երրորդ անձինք՝ Տիգրան Ուրիխանյան և Նաիրա Հայրապետյան՝ 04.03.2022 թվականի թիվ 15 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով հրավիրված նախնական դատական նիստին, որը կկայանա 04.10.2022 թվականի ժամը 15:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ նախնական դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:


ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /271/

Էլ. փոստ`