Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Թիվ ՎԴ/10613/05/21 վարչական գործով

26.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մաս

Ելից N- ԴԴ9- ---------
16.09.2022թ.

Սուրիկ Հովսեփյան
/ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Շոլոխովի փող., տուն 1/

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Ալվարդ Աղասու Մելիքյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ Սուրիկ Հովսեփյան՝ ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի պետի 2021 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 6762 գրությունը վերացնելու և ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնին՝ վտարմանն ուղղված գործողություններ կատարելուց՝ մինչև ՎԴ/9099/05/18 վարչական գործով վերջնական դատական ակտի կայացումը, ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Նշված գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 16.30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն` ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ N 4։ /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։

ԴԱՏԱՎՈՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՄԵԼԻՆԵ ՍԱՀՐԱԴՅԱՆ


ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 103, մաս 2

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։


ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, 64 հոդված

1. Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար։ Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին։
2. Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին։

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /268/

Էլ. փոստ`