Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/14242/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԴ/14242/02/19

Պատասխանողի ներկայացուցիչ՝Լիլիթ Ենոքյանին
ՀՀ, ք. Երևան, Եկմալյան 6, 3-րդ հարկ, 1-ին սենյակ
Երրորդ անձինք՝ <<Ռեդութ Ասետ Մենեջմենտ Կոմպանի>> ՍՊԸ-ին
ք. Երևան, Ռուբինյանց 28
Ժորա Գևորգյանի սնանկության գործով
կառավարիչ Արսեն Չիտչյանին
ք. Երևան, Թոթովենցի 8/2, բն. 21
Իրավասու անձ՝ Նոր-Նորք ՎՇ խնամ. և հոգ. Մարմնին
ՀՀ, ք. Երևան, Գայի պող. 19 շենք

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Ասյա Մուրադի Մուրադյանի ընդդեմ Ժորա Լևոնի Գևորգյանի, երրորդ անձինք՝ Ռեդութ Ասետ Մենեջմենտ Կոմպանի ՍՊԸ-ի, Ժորա Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արսեն Չիտչյանի, իրավասու անձ՝ Երևանի Նոր-Նորք ՎՇ խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ ալիմենտի բռնագանձման և համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և ըստ հակընդդեմ հայցի՝ Ժորա Գևորգյանի ընդդեմ Ասյա Մուրադյանի՝ երեխայի տեսակցության կարգ սահմանելու և համատեղ սեփականություն հանդիսացողղ գույքի բաժանման պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2022 թվականի նոյեմբերի 22-ին, ժամը 11:00-ին (ք. Երևան, Թբիլիսյան 3/9, 2-րդ հարկ, 5-րդ դահլիճ) ,և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական՝ Լ. Քոչարյան


Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`