Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՏԴ/0505/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

30.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Պատասխանողներ` Զոյա Վաչիկի Մարությանին
/հասցե՝ ՌԴ, Խանտիմասիյսկ, ք. Սուրգուտ, Ձերժինսկու փող., 13/1 բն. 35/

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՏԴ/0505/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի Ալիկ Նորեիլի Էլարյանի ընդդեմ Հովհաննես Համլետի Մելիքբեկյանի, Զոյա Վաչիկի Մարությանի, Գեղամ Համլետի Մելիքբեկյանի, Արթուր Համլետի Մելիքբեկյանի՝ ձեռքբերման վաղեմության իրավունքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, որի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի հոկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին՝ ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում (հասցե՝ ք. Դիլիջան, Շահումյան 15, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը՝ այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:
Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ն. ՕՀԱՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Շահումյան 15

Հեռ..` 026827112

Էլ. փոստ`