Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/4968/05/22 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Պատասխանող Երևանի քաղաքապետարանին /ք. Երևան, Արգիշտիի 1/

30.09.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 8-րդ մաս

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես պատասխանող վարչական գործով ըստ հայցի Արման Գալստյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետարանի 14.07.2022 թվականի թիվ 28/75 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը՝ 11:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐ ԱՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հասցե` Գ.Նժդեհի 23

Հեռ..` 49-48-19

Էլ. փոստ`