Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/1619/05/14 քաղաքացիական գործով Հայցվոր` «Վեստ» ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիրը:

04.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԴ-9.1-
ՎԴ/1619/05/14
03 հոկտեմբերի 2022թ.
Հայցվոր` «Վեստ» ՍՊԸ-ին
"Вест"ООО
/Ռ.Դ., ք.Մոսկվա,Խլեբազավոդսկիյ անցուղի 7,
9 շենք, 2-րդ հարկ, 9 սենյակ
/Р.Ф.,г.МоскваХлебазаводскийперевал, 7, 9 корпус, 2 этаж, 9 комнат/

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթ է գտնվում թիվ ՎԴ/1619/05/14 քաղաքացիական գործն ըստ հայցի «Վեստ» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ՝ «ՄաքԴոնալդս Քորփորեյշն» ընկերության՝ ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից գրանցված թիվ 4044 գրանցման համարն ունեցող M ապրանքային նշանի օգտագործման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու և որպես ածանցյալ պահանջ՝ 4044 գրանցման համարն ունեցող M ապրանքային նշանի գրանցումը բոլոր ապրանքների և ծառայությունների համար չեղյալ հայտարարելու պահանջների մասին:
Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի համաձայն ճշտել է հայցի հիմքն ու առարկան, ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը և մինչև հաջորդ դատական նիստը ժամանակ է տրամադրել ապացույցներ ներկայացնելու համար:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:
Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթերով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դատարանի պահանջով:
Դուք պարտավոր եք ապացույցների առկայության դեպքում հաջորդ նախնական դատական նիստին ներկայացնել դրանց բնօրինակները կամ պատշաճ վավերացված պատճենները, ինչպես նաև հիմնավորել հայցադիմումում վկայակոչված փաստերը:
Միաժամանակ, Դուք որպես հայցվոր, տեղեկացվում եք հաջորդ նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2023թ. փետրվարի 23-ին, ժամը՝ 09:50-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նստավայարը Արաբկիր, /հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեում, դահլիճ 09/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ռ. ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` ք․ Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-209-092

Էլ. փոստ`