Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/1302/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԱՔԴ/1302/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Հայցվոր Արմեն Նահապետյանին
(ՀՀ քաղաք Երևան Մանուշյան փողոց 71ա տուն)

Հայցվոր Գոհար Նահապետյանին
(ՀՀ քաղաք Երևան Տիգրան Մեծի 27 շենք 18 բնակարան)


Ըստ հայցի Արմեն Բաբկենի Նահապետյանի, Գոհար Բաբկենի Նահապետյանի ընդդեմ Ադելաիդա Նիկոլայի Նահապետյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, Հայկ Գագիկի Նահապետյանի, Հասմիկ Գագիկի Նահապետյանի՝ 01.06.2006 թվականին մահացած Ժենյա Գալստյանի ժառանգական գույքի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ Գոհար Բաբկենի Նահապետյանին և Արմեն Բաբկենի Նահապետյանին փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, 01.01.2007 թվականին մահացած Բաբկեն Նահապետյանի ժառանգական գույքի՝ Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71/1 հասցում գտնվող անշարժ գույքի և Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ.Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ Արմեն Բաբկենի Նահապետյանին փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչել, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 04.02.2013 թվականին Գագիկ Բաբկենի Նահապետյանին տրված թիվ 378, 379, 380 գրանցամատյաններում գրանցված ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և դրանց հիման վրա Երևան քաղաքի Մանուշյան փողոց 71/1 հասցում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Բաբկենի Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Բաբկենի Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և որպես հետևանք ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի կողմից 11.10.2016 թվականին Ադելաիդա Նիկոլայի Նահապետյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և ըստ ինքնուրույն պահանջների՝ Վաղիկ Բաբկենի Նահապետյանի ընդդեմ Ադելաիդա Նիկոլայի Նահապետյանի՝ 01.06.2006 թվականին մահացած Ժենյա Գալստյանի ժառանգական գույքի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող բնակելի տան, բաղնիքի, ջերմոցի, պարսպի և հողամասի նկատմամբ համահայցվորների հետ հավասար բաժիններով փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 04.02.2013 թվականին Գագիկ Բաբկենի Նահապետյանին տրված թիվ 378 գրանցամատյանում գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն ամբողջությամբ անվավեր ճանաչելու, դրա հիման վրա ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Պ. Գյոզալյան փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գագիկ Բաբկենի Նահապետյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և որպես հետևանք ՀՀ Արաբկիր նոտարական տարածքի նոտար Սուսաննա Դանիելյանի կողմից 11.10.2016 թվականին Ադելաիդա Նահապետյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2022 թվականի նոյեմբերի 09-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր որպես՝ հայցվոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց կարող եք ծանոթանալ:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Լ.ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`