Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/2146/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

06.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԵԿԴ/2146/02/14
Արման Սահակյանին
Գրիգոր Գևորգյանին
ՀՀ, ք. Երևան, Թումանյան 10, բն. 7
Արման Սահակյանի և Հովհաննես Մկրտչյանի
ներկայացուցիչ՝ Արայիկ Զալյանին
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 71/32
Հովհաննես Մկրտչյանին
ՀՀ, Աշտարակ, Սպանդարյան փ. տուն 36
Հայկ Բաբուխանյանին
ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան փ. 70, բն. 99
<<Իրավունք Մեդիա>> ՍՊԸ-ին
Հովհաննես Գալաջյանին
ՀՀ, ք. Երևան, Կողբացու 50ա, 2-րդ հարկ
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Գրիգոր Գևորգյանի, Արման Սահակյանի, Հովհաննես Մկրտչյանի ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), Հովհաննես Գալաջյանի՝ iravunk.com ինտերնետային լրատվական կայքում հրապարակված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդվածում հրապարակված զրպարտիչ տեղեկությունները՝ կապված հայցվորների կողմից երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններին հալածելու՝ վիրավորելու և ծաղրելու հետ, հերքելու, Հովհաննես Գալաջյանին հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, վիրավորանքի և զրպարտության համար հայցվորներից յուրաքանչյուրին 3.000.000 ՀՀ դրամ գումար վճարելու, Հովհաննես Գալաջյանի կողմից հայցվորների նկատմամբ դրսևորած խտրականության և ատելության հրահրման փաստը հաստատելու, դատական ակտի եզրափակիչ մասից հայցվորների նկատմամբ խտրականության և ատելության հրահրման փաստի հաստատումը iravunk.com ինտերնետային լրատվական կայքում հրապարակելուն պարտավորեցնելու պահաջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հունվարի 24-ին, ժամը 12:15-ին (ք. Երևան, Հալաբյան 41ա, 10-րդ հարկ, 2-րդ դահլիճ), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական՝ Լ. Քոչարյան



Հասցե` ք. Երևան, Հալաբյան 41ա

Հեռ..` +374 010 511 813 /ներքին՝ 434/

Էլ. փոստ`