Թիվ ԵԴ/18425/02/21 քաղաքացիական գործով պատասխանող Վարդան Նորայրի Հովհաննիսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
07.10.2022
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի <<Ռոսգոսստրախ-Արմենիա>> ԱՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) ընդդեմ Վարդան Նորայրի Հովհաննիսյանի, Սամվել Նորայրի Հովհաննիսյանի (այսուհետ նաև` Պատասխանողներ)` գումար բռնագանձելու պահանջի մասին, նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,
ՈՐՈՇԵՑ
1. Քաղաքացիական գործն ըստ հայցի <<Ռոսգոսստրախ-Արմենիա>> ԱՓԲԸ-ի ընդդեմ Վարդան Նորայրի Հովհաննիսյանի, Սամվել Նորայրի Հովհաննիսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 21.02.2023 թվականին, ժամը 14:15-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`