Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/3206/02/15 դատական գործով ծանուցագիր

07.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Հայցվոր՝ Արտակ Մարտիրոսյանին
(ք. Երևան, Եզնիկ Կողբացի փողոց, տուն 20)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 04.08.2022 թվականի որոշմամբ թիվ ԵԿԴ/3206/02/15 դատական գործով, ըստ հայցի Արտակ Մարտիրոսյանի և Սուսաննա Մարտիրոսյանի ընդդեմ «ՄԱԿԱՐԵԴ» ՓԲԸ-ի, երրորդ անձ՝ Երևանի քաղաքապետարանի, Վարդուհի Հարությունյանի, Արմեն Եղիազարյանի, Սամվել Ստեփանյանի, Օֆելյա Սարգսյանի, Աշխեն Սամվելյանի՝ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի փողոցի 20 տան հետևի պատին կից, ապօրինի կառուցված շինությունը և նույն տան ձախ կողմում ապօրինի կառուցված ծածկն ապամոնտաժելու, Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի փողոցի 20 տան պատերին ամրացված մետաղական կամ այլ կոնստրուկցիաների հեռացման արդյունքում վնասված հատվածները` գործող քաղաքաշինական նորմերին և կանոններին համապատասխան վերականգնելու և տան հետևի մասում գտնվող օդափոխանակության անցքերը բացելու պահանջների մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06.06.2022 թվականին կայացված վճռի դեմ Վարդուհի Հարությունյանի, Արմեն Եղիազարյանի, Սամվել Ստեփանյանի, Օֆելյա Սարգսյանի և Աշխեն Սամվելյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Արտակ Մարտիրոսյանին վերաքննիչ բողոքում նշված ք. Երևան, Եզնիկ Կողբացի փողոց, տուն 20 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է «Չպահանջված» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԿԴ/3206/02/15 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-44-84-08/311

Էլ. փոստ`