Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/15785/02/21 քաղաքացիական գործով երրորդ անձ՝ <<Բի Էլ Գրուպ>> ՍՊ ընկերության վերաբերյալ դատական ծանուցագիր

07.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննության առնելով ըստ հայցի <<Կրիստալ Քլինինգ>> ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լևոն Օհանյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ <<Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան>> հիմնադրամի, <<Բի Էլ Գրուպ>> ՍՊ ընկերության՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լևոն Օհանյանի 13.05.2019 թվականին կայացրած թիվ ԳԲՔԱ-ԼՕ-2019/10 և 28.06.2019 թվականին կայացված թիվ ՍՑ-ԼՕ-2019/62 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի <<Կրիստալ Քլինինգ>> ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լևոն Օհանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ <<Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան>> հիմնադրամի, <<Բի Էլ Գրուպ>> ՍՊ ընկերության՝ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լևոն Օհանյանի 13.05.2019 թվականին կայացրած թիվ ԳԲՔԱ-ԼՕ-2019/10 և 28.06.2019 թվականին կայացված թիվ ՍՑ-ԼՕ-2019/62 որոշումներն անավեր ճանաչելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 21.02.2023 թվականին, ժամը 14:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`