Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ/0365/02/14 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում

07.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԼԴ/0365/02/14



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի
դեպոնացման մասին ծանուցում

Հայկ Բուռնուչյանին
/ք․ Երևան, Զավարյան փողոց, 2 շենք, 66 բն․/


Թիվ ԼԴ/0365/02/14 քաղաքացիական գործով, ըստ հայցի` Աիդա Գևորգյանի ընդդեմ Սվետլանա Քաջանի Ղազարովայի, Հայկ Հրաչիկի Բուռնուչյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Արամ Սերգեյի Ղազարովի՝ գույքի 1/4 բաժնի նկատմամբ անձի համասեփականության իրավունքը ճանաչելու, ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու անհնարինության դեպքում` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, պարտապանին հասանելիք բաժնեմասի գումարի հաշվին հայցվորի պարտքը բավարարելու պահանջների մասին, պատասխանող Սվետլանա Քաջանի Ղազարովայի և պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Արամ Սերգեյի Ղազարովի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Լ. Գրիգորյան/ 20.09.2022 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Սույնով դուք տեղեկացվում եք, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:



Դատավորի օգնական՝ Ա. Խուդինյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 494811 /328/

Էլ. փոստ`