Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ հա. ԵԴ/2635/02/21 Երրորդ անձ՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերությանը Հասցե` ՀՀ, Երևան, ՀԱԹ Բ-2 թաղ., 89շ., 9բն.

12.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդված

Որպես երրորդ անձ, 2022 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 09:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/2635/02/21 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊ ընկերության ընդդեմ Մհեր Տիգրանչ Փարվանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի՝ Մհեր Տիգրանի Փարվանյանի ընդդեմ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊ ընկերության, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության և Աննա Մերուժանի Սարգսյանի՝ պատահարների փորձագիտականկենտրոնի պատահարի առաջացման պատճառների փորձաքննությունն իրականացնող փորձագետի 19.08. 2020 թվականի թիվ Բ20 0953 ԿՏ ճշգրտված եզրակացությունն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊ ընկերության կողմից 17.08.2020 թվականին կայացած ապահովագրական հատուցումը մերժելու մասին որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին :
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի հասցեն տեղափոխվել է Հալաբյան 41ա շենք/10 հարկ, 1-ին դահլիճ:

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` 511813

Էլ. փոստ`