Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/34631/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված


14.10.2022թ.

Պատասխանող՝ Քրիստինե Գևորգի Այվազյան
հասցեն՝ ք. Երևան, Հր. Աճառյան 2նրբ., տուն 4

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր՝ Էդ. Ամալյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <Նորք Մարաշ> բժշկական կենտրոն ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայցադիմումին ընդդեմ պատասխանողներ Քրիստինե Այվազյանի, Արսեն Սահակյանի՝ պայմանագրային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին՝
Դուք, Ձեր անձը հաստատող փաստաթղթով որպես պատասխանող /հայցվոր, հայցվորի ներկայացուցիչ, դիմող, դիմողի ներկայացուցիչ, հակընդդեմ պատասխանող, հակընդդեմ պատասխանողի ներկայացուցիչ,երրորդ անձի ներկայացուցիչ/, 2023թ. հունվարի 24-ին, ժամը 11:30-ին հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի վարչական շենք՝ դատավոր Էդ. Ամալյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/34631/02/21 քաղաքացիական գործով նախնական դատական նիստին մասնակցելու համար:
Դատական նիստերի դահլիճ թիվ 10
Ծանուցագիրը ստացա անձամբ----------------------------------------------------------------------------------------
Դատարանի հասցեն՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10

Դատավորի գործավար` Ժ.Ասատրյան



Գործ ԵԴ/34631/02/21

ՈՐՈՇՈՒՄ
հայցի առարկայի լրացումը թույլատրելու մասին

07․06.2022թ. ք. Երևան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Էդ. Ամալյանի, քարտուղարությամբ Մ․Հովհաննիսյանի, մասնակցությամբ հայցվորի ներկայացուցիչ Կարինե Ղաշանգյանի, դռնբաց նախնական դատական նիստում քննության առնելով թիվ ԵԴ/34631/02/21 քաղաքացիական գործը`

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Հայցվորը 09.08.2021թ-ին հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) ընդդեմ Քրիստինե Այվազյանի, Արսեն Սահակյանի՝ պայմանագրային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Դատարանը 17.08.2021թ․-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանը 19․11․2021թ․-ին կայացրել է քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում։
Դատարանը 07․06․2022թ․-ին կայացրել է նոր պատասխանող ներգրավելու մասին որոշում, որով որոշել է թիվ ԵԴ/34631/02/21 քաղաքացիական գործով, որպես պատասխանող ներգրավել ,Նաիրի ԻնշուրանսեԱՍՊԸ-ին։
Հայցվորի ներկայացուցիչ Կարինե Ղաշանգյանը միջնորդություն է ներկայացրել հայցի առարկան լրացնելու պահանջի մասին։
Ներկայացված միջնորդությունը քննարկվել է 07․06․2022թ․-ին հրավիրված դատական նիստում։
Պատասխանողները պատշաճ ծանուցվել են դատական նիստի ժամակի և օրվա մասին, սակայն չեն ներկայացել դատական նիստին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ ներկայացնում է գրավոր միջնորդություն մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն ՝ սույն օրենսգրքի իմաստով՝ հայցի առարկայի փոփոխությունը հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջն այլ պահանջով փոխարինելը, պահանջը փոփոխելը կամ լրացնելն է, այդ թվում` պահանջների չափն ավելացնելը կամ նվազեցնելը, որը թույլատրում է առաջին ատյանի դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ կայացնում է առանձին դատական ակտի ձևով որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջնորդությունը քննարկվել և այն թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ որոշումը կայացվել է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց ներկայությամբ:
Ուսումնասիրելով հայցադիմումը, կից փաստաթղթերը, գտա, որ միջնորդությունը ենթակա է բավարարման:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով,
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Թիվ ԵԴ/34631/02/21 քաղաքացիական գործով հայցվորի դիմումը՝ հայցի առարկան լրացնելու վերաբերյալ բավարարել։
Թույլատրել հայցի առարկայի լրացումը և այն ընդունել վարույթ:
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ՝ ԷԴ. ԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10

Հեռ..` (010-20-00-13)

Էլ. փոստ`