Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/4581/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

19.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՇՄ ընդհանուր իրավասության դատարան
ՀՀքաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak-dataran@mail.ru
Ե-
Գործ ՇԴ/4581/02/22
«12» հոկտեմբերի 2022թ

Թիվ ՇԴ/4581/02/22 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
Պատասխանող՝ Արման Համլետի Իսահակյանին
/ հասցեն Երևանյան խճ.,շ.153,բն.13./


Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գոռ Հարությունյան) 22.07.2022թ. որոշմամբ վարույթ է ընդունվել «Արդշինբանկ» ՓԲԸ ընդդեմ Արման Համլետի Իսահակյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Գյումրի Անկախության հր.7):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ 12.10.2022 թվականին կայացվել է որոշում պարզեցված վարույթի կարգով եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը փոփոխելու մասին և որոշվել է դատական ակտը հրապարակել 30.11.2022 թվականին:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Գ.ՋԱՆՈՅԱՆ

Հասցե` ք. Գյումրի,Անկախության հր.7

Հեռ..` +374031250316

Էլ. փոստ`