Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հա. ԵԴ/48002/02/22 քաղաքացիական գործով պատասխանող՝ Ռաֆայել Սարգսի Քարամյանին ուղղված դատական ծանուցագիր՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին.

19.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
19 հոկտեմբերի 2022թ.

Հա. ԵԴ/48002/02/22 քաղաքացիական գործով
պատասխանող՝ Ռաֆայել Սարգսի Քարամյանին
/ք. Երևան, Հ. Հովհաննիսյան փողոց, 40 տուն/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում է գտնվում ըստ հայցի Լաուրա Վաղարշակի Հովսեփյանի և հայցվորի կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Նվարդ Սիմոնի Իսկաջյանի ընդդեմ Ռաֆայել Սարգսի Քարամյանի՝ երևան քաղաքի, Վ. Չարբախ, Հ. Հովհաննիսյան փողոցի թիվ 40 բնակելի տան հասցեի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից հայցվոր Լաուրա Վաղարշակի Հովսեփյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի, Վ. Չարբախ, Հ. Հովհաննիսյան փողոցի թիվ 40 բնակելի տան 1-ին հարկի 1/2 բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին հա. ԵԴ/48002/02/22քաղաքացիական գործը:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 99-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով այն, որ պատասխանող Ռաֆայել Սարգսի Քարամյանին՝ ք. Երևան, Հ. Հովհաննիսյան փողոց, 40 տուն հասցեով ուղարկված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ գրությունը վերադարձվել են, ապա նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դրանք ստանալու և ծանոթանալու նպատակով:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2021թ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 57 66 35

Էլ. փոստ`