Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/39513/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/39513/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Դիմող Անահիտ Սոսի Թոռչյանին
(ՀՀ քաղաք Երևան Ռուբինյանց փողոց 23 շենք 17 բնակարան)

Ըստ դիումի Անահիտ Սոսի Թոռչյանի՝ «ժառանգությունն ընդունելու բաց թողած ժամկետը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ճանաչելու» պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2023 թվականի մարտի 17-ին, ժամը` 11:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր որպես՝ դիմող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց կարող եք ծանոթանալ:
Միաժամանակ դատարանը Ձեզ տեղեկացնում է, որ պետք է ապացուցեք հետևյալ փաստերը, այն որ Դուք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի պահանջներին համապատասխան չգիտեիք կամ չէիք կարող իմանալ ժառանգության բացման մասին: Այսինքն կտակարարի մահվան մասին սահմանված ժամկետում չեք իմացել և դրա մասին իրազեկվել եք 2021 թվականի օգոստոսի 20-ին: Ինչպես նաև պետք է ապացուցեք, որ օրենքով սահմանված ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց եք թողել հարգելի պատճառներով: Ինչպես նաև այն, որ վեճ առկա չէ, այսինքն պետք է ապացուցեք, որ այլ անձանց կողմից նշված գույքի նկատմամբ ժառանգություն չի ընդունվել:
Միաժամանակ տեղեկացվում է, որ Ձեր անձնագրի որոշ էջեր ոչ հայերեն լեզվով են և պետք է ներկայացնեք ոչ հայերեն գրառումների պատշաճ թարգմանությունը դատարան:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Լ.ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`