Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ3/1598/02/21 դատական ծանուցագիր

20.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

3101, ք.Գյումրի, Անկախության հր. 7, հեռ. 0312 58559
ՇԴ3/1598/02/21
20.10.2022 թվական
ՇԴ25-------
Դատական ծանուցագիր


Պատասխանող՝ Հեղինե Ատոմի Մադաթյանին
ՀՀ, Շիրակի մարզ, քաղաք Մարալիկ 1-ին թաղամաս, 2 շենք, 17 բնակարան

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ3/1598/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի Քնարիկ Հրաչիկի Մարգարյանի, Իրինա Լյուդվիկի Մարգարյանի ընդդեմ Հեղինե Ատոմի Մադաթյանի, իրավասու ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի՝ երեխաների հետ շփման կարգ սահմանելու պահանջի մասին:
Սույնով հայտնվում է, որ թիվ ՇԴ3/1598/02/21 քաղաքացիական գործով հրավիրված է նախնական դատական նիստ՝ 03.11.2022 թվականին, ժամը 12:00-ին, որի վերաբերյալ դատական ծանուցագրերը ուղարկվել են կողմերին:
Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Ջալալյանը 02.11.2022 թվականից մինչև 11.11.2022 թվականը ներառյալ գտնվելու է ամենամյա հերթական արձակուրդում, հետևաբար սույն գործով 2022 թվականի նոյեմբերի 03-ին հրավիրված նախնական դատական նիստը չի կայանալու, ուստի այն տեղափոխվում է 2022 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 15:45-ին, որը տեղի կունենա ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Խնդրվում է ներկայանալ դատական նիստին անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:


Դատավորի օգնական` Ա. Հախվերդյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 0312 58559

Էլ. փոստ`