Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ՍնԴ/0491/04/21 դատական գործով ծանուցագիր

24.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

«ՏԻՕ» ՍՊԸ-ի սնանկության գործով
կառավարիչ՝ Արման Տոնոյանին
(ք. Երևան, Սոսեի փ., 2-րդ նրբ., 8 շ., բն. 4)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 12.09.2022 թվականի որոշմամբ թիվ ՍնԴ/0491/04/21 դատական գործով, ըստ դիմումի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի՝ «Ցիո-Լոջիստիկս» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին, Սնանկության դատարանի կողմից 01.07.2022 թվականին կայացված ««Ցիո-Լոջիստիկս» ՍՊ ընկերության սնանկության գործով ներկայացված առարկությունը քննության առնելու, պահանջների վերջնական ցուցակը հաստատելու և առաջին ժողով նշանակելու մասին և պահանջների մի մասի քննությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի իրավական հարցերի գծով տնօրենի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
«ՏԻՕ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արման Տոնոյանին վերաքննիչ բողոքում նշված քաղաք Երևան, Արաբկիր, Փափազյան 2 նրբանցք, 94 տուն հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.09.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է «Չպահանջված» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ՍնԴ/0491/04/21 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.09.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-44-84-08/311

Էլ. փոստ`