Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԼԴ/4456/02/22 դատական գործով ծանուցագիր

24.10.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում

Պատասխանող՝ Սյունիք Գյուլամբարյանին
(ՀՀ Սյունիքի մարզ, գ. Սպանդարյան, 1 փ., 25)

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 22.09.2022 թվականի որոշմամբ թիվ ԼԴ/4456/02/22 դատական գործով, ըստ հայցի Անահիտ Բաբաջանյանի ընդդեմ Գրիշա Սիմիանի, իրավասու մարմին՝ Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման և երեխայի բնակության վայրը մոր մոտ որոշելու պահանջի մասին, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 05.09.2022 թվականին կայացված «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ Անահիտ Բաբաջանյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Գրիշա Սիմիանին վերաքննիչ բողոքում նշված ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Սպանդարյան, 1 փողոց, 25 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է «Տեղափոխված» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԼԴ/4456/02/22 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2022 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհ 23

Հեռ..` 010-44-84-08/311

Էլ. փոստ`